«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երևան և նշանակել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա, Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի: Սեր տեղեկություններով՝ Գևորգ Կոստանյանը չի պատրաստվում Կարեն Բատիկյանին մարզ ուղարկել, այսինքն՝ Րաֆֆի Ասլանյանի հետ տեղափոխության մասին լուրերը ճիշտ չեն:
Ենթադրվում է, որ Բատիկյանը կմնա մայրաքաղաքում և այստեղ ինչ-որ մի պաշտոն կստանա: Մասնավորապես, լուրեր կան, որ նա կարող է նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, վերջին շրջանում հաճախացել է Կոստանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի շրջանառումը: Ենթադրվում է, որ նա այս տեղափոխություններով ցանկանում է դատախազության համակարգին ցույց տալ, որ նախկինի պես ինքն է որոշումներ կայացնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։