«168 ժամ» թերթը գրում է. «Google Trends-ի տվյալներով` վերջին 1 շաբաթվա ընթացքում «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել է 60%-ով: Ավելի ուշագրավ է այն, որ «Where Is Armenia» արտահայտության փնտրումն աճել է 7.5 անգամ (650%-ով): Այսինքն, մարդկանց թիվը, ովքեր ցանկացել են իմանալ, թե որտեղ է Հայաստանը, 1 շաբաթվա ընթացքում շեշտակի աճ է ունեցել: Սա հենց այն է, ինչի մասին խոսում էինք. Քարդաշյանների այցելությունը Հայաստան մեծացրել է օտարերկրացիների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ: Նշենք նաև, որ «Kardashian Armenia» արտահայտության փնտրման հաճախականությունն աճել է 18.5 անգամ, «Kardashian in Armenia», «Kim in Armenia» փնտրումները՝ ավելի շատ:
«Քիմի էֆեկտը» բավականին լավ երևում է նաև Wikipedia օնլայն անվճար հանրագիտարանի վիճակագրությունից: Այսպես՝ Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջը վերջին 1 ամսվա ընթացքում դիտվել է օրական միջինը 5000 անգամ: Քիմը Հայաստան այցելեց ապրիլի 8-ին և նույն օրը Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջի դիտումների քանակը հասավ 8208-ի: Ապրիլի 9-ին թիվը հասավ 14 հազարի, 10-ին՝ 15600-ի: Ապրիլի 11-ին ցուցանիշն ընկավ 9100-ի: Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին՝ նրանց շնորհիվ, Wlkipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35 000 լրացուցիչ այցելու: Այսինքն՝ այսքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլև կոնկրետ հետաքրքրվել՝ փորձելով ինքնուրույն տեղեկություններ քաղել մեր երկրի մասին»:
Ապա հավելում է նաև. «Գծապատկեր 1-ը ցույց է տալիս, որ վերջին մեկ շաբաթում Google-ով Հայաստանի օրական փնտրումների քանակը եռապատկվել է` վերջին 3 ամսվա կտրվածքով։ Նույն ժամանակահատվածում «Armenian Genocide» փնտրման օրական հաճախականությունն աճել է 4-5 անգամ (գծապատկեր 1)։
Ի դեպ, հայաստանյան օգտատերերը վերջին 1 շաբաթում ամենից շատ փնտրել են ոչ թե Քիմ Քարդաշյանին, այլ Քանիե Ուեսթին։ Սա խոսում է փոխադարձ հետաքրքրության կտրուկ աճի մասին։ Իսկ եթե ավելի կարճ ասենք` ինտեգրման։ Կարող եք համոզված լինել, որ փնտրման հաճախականությունն աճել է Ծիծեռնակաբերդի, Կասկադի, «Թումո» կենտրոնի, Մալխաս Ջազ ակումբի, անգամ «Դոլմամա» ռեստորանի նկատմամբ։ Մի խոսքով, շահել են բոլոր այն վայրերն ու ընկերությունները, ուր այցելել է Քիմն ու իր ընտանիքը։
Wikipedia
«Քիմի էֆեկտը» բավականին լավ երևում է նաև Wikipedia օնլայն անվճար հանրագիտարանի վիճակագրությունից։ Այսպես` Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջը վերջին 1 ամսվա ընթացքում դիտվել է օրական միջինը 5000 անգամ։ Քիմը Հայաստան այցելեց ապրիլի 8-ին, և նույն օրը Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջի դիտումների քանակը հասավ 8208-ի։ Ապրիլի 9-ին թիվը հասավ 14 հազարի, 10-ին` 15600-ի։ Ապրիլի 11-ին ցուցանիշն ընկավ 9100-ի։ Իսկ հաջորդ օրը նոր ռեկորդ գրանցեց` 16830։ Իհարկե, ապրիլի 12-ին Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը հիմնականում պայմանավորված էր նաև Հռոմում մատուցված պատարագով, սակայն նախորդ օրերի ընթացքում Քարդաշյանների ներդրումն այս հարցում անուրանալի է։ Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին` նրանց շնորհիվ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35000 լրացուցիչ այցելու։ Այսինքն` այսքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլև կոնկրետ հետաքրքրվել` փորձելով ինքնուրույն տեղեկություններ քաղել մեր երկրի մասին (գծապատկեր 2)։
Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների թիվը նույնպես մեծացել է: Մինչև Քարդաշյանների այցը անգլերեն լեզվով Հայոց ցեղասպանության մասին պատմող հոդվածն օրական ուներ միջինը 4500 դիտում։ Առավելագույնը եղել է 5300։ Ապրիլի 8-ին օրական դիտումների թիվը կազմեց 7300, ապրիլի 9-ին` 10800, ապրիլի 10-ին` 11300, ապրիլի 11-ին` 8400 (գծապատկեր 3)։
Ապրիլի 12-ին Wikipedia-ի «Armenian Genocide» հոդվածն ունեցել է ռեկորդային` 31600 դիտում։ Իհարկե, այս ցուցանիշը գրանցվել է Հռոմի պատարագի շնորհիվ, սակայն նախորդող օրերի վիճակագրությունը նույնպես խոսում է այն մասին, որ Քարդաշյաններն այս հարցում քիչ դեր չեն խաղացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։