Գալուստ Սահակյանի որդու ղեկավարած կառույցը դատի է տվել «Մոսկվա» կինոթատրոնին. «Ժողովորդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի ղեկավարած կառույցը դատի է տվել «Մոսկվա» կինոթատրոնին: Պատճառը պայմանագրային պարտավորություններն են, որոնք խախտել է կինոթատրոնը:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ մարտի 13-ին ՀՀ Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին հարկադրվի կատարել պայմանագրային պարտավորություննները: Ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պարտավորություններ է խախտել կինոթատրոնը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանի հետ:

Նրա տեղեկացմամբ՝ դատական քաշքշուկը սկսվել է այս տարի. «Մենք գնել ենք Ծաղկաձորի կինոթատրոնը եւ պայմանագրով պարտավորություն ենք ստանձնել, որ 20 տարի պետք է պրոֆիլը պահենք` կինոթատրոն կառուցենք եւ 200.000 դոլար ներդրում կատարենք: 200.000 ԱՄՆ դոլար ֆինանսական ներդրումը կատարել ենք, բայց տնտեսական ճգնաժամից ելնելով՝ չենք կարողանում շինարարական աշխատանքները ավարտին հասցնել: Հիմա իրենք դիմել են դատարան եւ պարտադրում են, որ շինարարական աշխատանքն ավարտին հասցնենք, բայց մենք հիմնավոր փաստարկներ ունենք, որ մեր ֆինանսական պարտականությունը կատարել ենք, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնելու հանար մեզ ժամանակ է պետք»:

Ըստ մեր զրուցակցի` իրենք չենք հրաժարվում պարտավորություններից, սակայն. «Կինոթատրոնի վերջնական ավարտի համար նախատեսված գումարը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, իսկ վերջին շրջանում ներդրումների հետ կապված խնդրի պատճառով չենք կարողանում այնտեղից գումար ստանալ եւ մեր աշխատանքը ավարտին հասցնել»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս