Այսօր առավոտյան Երուսաղեմում գտնվող Քարդաշյան քույրերն ու Քանյե Ուեսթն այցելել են Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար: Այս մասին հայազգի հեռուստաաստղը գրել է Twitter-ի իր էջում:
«Բարի առավոտ, Իսրայել: Մենք վաղ առավոտյան էինք արթնացել, որպեսզի այցելեինք Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար», – գրել է նա և հրապարակել հետևյալ լուսանկարները:
Տաճար է այցելել նաև Քլոե Քարդաշյանը, ով նույնպես լուսանկար է տեղադրել:
Հիշեցնենք, որ երեկ Երուսաղեմում տեղի է ունեցել Քիմի և Քանյեի դստեր` Նորթլիի մկրտությունը: