Սիերա Լեոնեում դպրոցներն այսօր կվերսկսեն աշխատանքները ավելի քան 8 ամիս փակված լինելուց հետո: Անցած տարվա հուլիս ամսին դրանք փակվել էին էբոլա տենդի համաճարակի պատճառով:
Արևմտյան Աֆրիկայի մյուս պետություններում՝ Գվինեայում ու Լիբերիայում, որոնք ևս տուժել են համաճարակից, դպրոցները բացվել էին տարեսկզբին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչ օրս Էբոլայի հետ կապված իրավիճակն արտակարգ է համարում:
Վերջին տվյալների համաձայն՝ Գվինեայում ու Սիերա Լեոնեում 1 շաբաթվա ընթացքում գրանցվել է հիվանդության 30 նոր դեպքեր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն՝ Էբոլա համաճարակի բռնկման պատճառով մահացել է շուրջ 10 600 մարդ: