
Գերմանիայի Բրեմեն քաղաքի` թուրքերի ընտանիքներով բնակեցված շենքերը հրդեհվել են: Հրդեհի արդյունքում մարդկային զոհեր չեն գրանցվել, սակայն կրակից առաջացած ծխի պատճառով եղել են թունավորումներ: Շուրջ 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բրեմենի ոստիկությունը կատարվածն ուսումնասիրելու նպատակով սկսել է հետաքննություն: Հրդեհն առաջացնելու մեղադրանքով ձերբալվել է մի քսանամյա գերմանացի: