
Մոսկվայի «Սպարտակ»-ի ղեկավարությունը որոշել է այլևս չշարունակել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ համագործակցությունը: Մասնագետը մոսկովյան ակումբը կլքի ընթացիկ մրցաշրջանի վերջում:
«Սպարտակ»-ի նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներն են «Տուլա»-ի Դմիտրի Ալենիչևը և Վիկտոր Գոնչարենկոն:
Նշենք, որ Մուրատ Յակինը 2014-ի ամռանից է գլխավորում «Սպարտակ»-ը: