Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը պատրաստ է առաջիկա ամռանը լուրջ փոփոխություններ կատարել թիմի կազմում։
«The Telegraph»–ը հայտնում է, որ թիմը կարող է լքել 6 ֆուտբոլիստ` Յայա Տուրեն, Սամիր Նասրին, Էդին Ջեկոն, Ալեքսանդր Կոլարովը, Գաել Կլիշին և Ստևան Յովետիչը։
«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանում դժգոհ է այս ֆուտբոլիտսների ելույթներից։ Այդ խաղացողների տրանսֆերների վաճառքից ստացած գումարները ակումբը մտադիր է ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա։