Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը մեծացել է շուրջ մեկուկես անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անտառային հրդեհների մակերեսը Սիբիրում երեքշաբթի օրը գրեթե մեկուկես անգամ մեծացել է՝ կազմելով շուրջ 14 հազար ք/մ. հայտնել են անտառային տնտեսությունների տեղի վարչության մամուլի ծառայությունից:

Առավել ուժեղ հրդեհներ են նկատվում Բայկալում ու Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև` Բուրյաթիա ու Տուվա հանրապետություններում:

Գերատեսչության հաղորդագրությունների համաձայն՝ հրդեհի հիմնական պատճառն է դարձել բնակիչների կողմից կրակի հետ անզգուշությամբ զբաղվելը:

Երկուշաբթի օրվա ընթացքում հրշեջները չեզոքացրել են ավելի քան 21 հազար հա տարածքում հրդեհի 54 օջախ:




Լրահոս