
Armlur.am-ի տեղեկություններով` այսօր Գեղարքունիքի մարզում սպանված են գտել «Հայփոստի» գումար տեղափոխող անվտանգության աշխատակցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` սպանվածը Սևան քաղաքի 36-ամյա բնակիչ Վիգեն Հայրոյանն է, ով «Հայփոստի» Գեղարքունիքի մարզային կառույցի աշխատակից է:
Սպանվածի դիակը հայտնաբերել են գետնին ընկած: Կողքին եղել է ծառայողական հրազենն ու մեքենան:
Armlur.am-ի հետ զրույցում Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ` տեղի ունեցածը սպանություն է, թե` ինքնասպանություն: Այլ մանրամասներ պարզել դեռևս չի հաջողվել: