
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարող է ազատազրկվել երկու տարով:
Goal.com-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի նախագահի ազատազրկման պատճառ կարող է հանդիսանալ Նեյմարի աղմկահարույց տրանսֆերը:
Տրանսֆերն իրականացվել է 2013 թվականին, իսկ դատախազության կարծիքով, Բարտոմեուն հարկային մարմիններից թաքցրել է շուրջ 13 մլն եվրո: