Armenian text to speach

Հռոմի պապը չխորշեց իրերը կոչել իրենց անուններով. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Հռոմի պապի կողմից տրված պատարագը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից է։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ արտահայտեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Առաջին անգամ էր, որ նման պատարագ է մատուցվում կաթոլիկ եկեղեցու հովվապետի կողմից։ Երկրորդ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը չխորշեց իրերը կոչել իրենց անունով՝ հայերի հետ կատարվածն անվանելով ցեղասպանություն։ Երրորդ՝ առաջին անգամ հնչեց նաև մեր կաթողիկոսների աղոթքը, որը մեծ խորհուրդ է պարունակում։ Մեզ համար շատ կարևոր էր նաև այն փաստը, որ կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցիների ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ Գրիգոր Նարեկացին հռչակվեց տիեզերական եկեղեցու վարդապետ»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ թուրքական կողմի արձագանքը սպասելի էր: Նա նաև նշեց, թե այս ամենից հետո մի տեսակ լավատեսություն է առաջացել:




Լրահոս