
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 27-ամյա զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԼՂՀ պաշտպանության նախարարությունը եւ բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին ու կիսում նրանց ծանր վիշտը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: