
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը խորհրդարանական պատվիրակության ղեկավարությամբ այսօր եռօրյա պաշտոնական այցով ուղևորվել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակներում Չիչեկը մտադրված է բանակցություններ անցկացնել Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ու Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ. պարզաբանել է Թուրքիայի խորհրդարանի մամլո ծառայությունը:
Այնուհետև Չիչեկը Կազան կուղևորվի, որտեղ հանդիպումներ կանցկացնի Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ: Ակնկալվում է, որ Թուրքիայի խորհրդարանի ու Թաթարստանի միջև հարաբերությունների զարգացման ու փոխհամագրոծակցության մասին հուշագիր կստորագրվի: