Սյունիքում դժբախտ պատահարի հետեվանքով 38-ամյա երիտասարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 9:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 38-ամյա Յուրիկ Հարությունյանը, անձնական օգտագործման “Կամազ” մակնիշի 43 ՕՕ 185 համարանիշի ավտոմեքենայի բեռնաթափը վերանորոգելու նպատակով, ճոպանով կապել է բեռնաթափը և սկսել ավտոյի վերանորոգման աշխատանքներ կատարել: Գագիկ Շամշյանը  հայտնել է, որ աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը պոկվել է և բեռնաթափը ընկել է Յ. Հարությունյանի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել իր տան բակում: Յուրիկ Հարությունյանը ուներ երկու անչափահաս երեխա: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել:




Լրահոս