
Լոս Անջելեսի բնակիչներից Ջեյսոն Արչինակոն պատմել է, որ իր տան նկուղ է ներխուժել կատվայռուծ: Կենդանուն նկատել են մասնագետները, ովքեր շենքում անվտանգության տեսախցիկներ տեղադրելիս են եղել: Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը:
Դեպքի վայր ժամանած մասնագետները փորձել են կենդանուն քշել այդտեղից, սակայն նրանց բոլոր փորձերը ձախողմամբ են ավարտվել, քանի որ կենդանին պարզապես նրանց վրա ուշադրություն չի դարձրել:
Այն բանից հետո, ինչ կենդանուն նկուղից դուրս բերելու բոլոր մեթոդները փորձարկվել են, վայրի բնության պաշտպանները որոշել են պարզապես սպասել, մինչև որ կատվառյուծը որոշի դուրս գալ իր «բնից»: Նրանց կարծիքով՝ կատվառյուծը որոշել է, որ նկուղը հանդիսանում է իր որջը: