Մարսելում բնակվող լեռնագնաց Արա Խաչադուրյանը սկսել է դեպի աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթ վերելքը, որը կտևի 1.5-2 ամիս: Վերջինս իր այդ վերելքը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Էվերեստի գագաթին Խաչադուրյանը կծածանի հայկական դրոշը:
Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, հայազգի լեռնագնացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրել սպորտին, մեդիտացիային ու յոգային:
Արա Խաչադուրյանը հայտարարել էր, որ իր նպատակն է սպորտի միջոցով խոսել խաղաղության, ընկալման ու հիշողության մասին: Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը: