ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կոչ անելով վերականգնել կասեցված հարաբերությունները: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո դեռ մի բան էլ Հունգարիան է բարկության նշաններ ցույց տալիս՝ հոխորտալով. «Հունգարիայի արտգործնախարարությունը ցանկանում է հայտարարել Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական հարաբերությունների միակողմանի կասեցմանը առանց նախապայմանների վերջ դնելու` Հունգարիայի կառավարության շահագրգռվածության մասին»: Հիշեցնենք, որ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին այս ամսվա սկզբին նամակ էր ուղարկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով. «Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»: Իսկ Է. Նալբանդյանի խոսնակը «Ազատության»-ն ասել է, որ ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել:




Լրահոս