Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան կայցելի 2016 թվականին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Պապը Հայաստան է այցելելու, անշուշտ, բայց ոչ թե ապրիլի 24-ին, այլ 2016 թվականին: Մենք չենք հրավիրել նրան հենց ապրիլի 24-ին, դա սխալ ինֆորմացիա է: Եկեղեցին հրավիրել է 2015-ին իրեն հարմար պահի, բայց պապը այս տարի մեր ժողովրդի համար այս պատարագը մատուցեց, հաջորդ տարի էլ կայցելի Հայաստան ու կհարգի մեր ժողովրդին: Նա հաստատ այցելելու է Հայասան, նա պաշտոնապես կհայտարարի այդ մասին, երբ ժամանակը գա»,-ասաց Հովակիմ Սրբազանը: