ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են: «Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց լուրը, իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքեց: Մեզ մնում է ավելացնել, որ «Ժառանգության» նկատմամբ ԲՀԿ-ականների դրսեւորած ընդգծված բացասական վերաբերմունքը (նաեւ իրենց լրատվամիջոցներով) նկատելիորեն փոխվել է: Եւ գուցե Րաֆֆուն պաշտպանելու մասով որեւէ հայտարարություն չարվի, բայց միմյանց չցեխոտելու շուրջ բանակցությունների արդյունքում հաստատ պայմանավորվածություն ձեռք կբերվի:




Լրահոս