
«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն անհանգստացած է, որ Իսպանիայի առաջնության խաղերում չի հայտնվում թիմի հիմնական կազմում:
«Ես, իհարկե, գերաստղ չեմ և նորմալ մարդ եմ: Բայց ինձ համար բարդ իրավիճակ է ստեղծվել «Բարսելոնա»-ում, քանի որ տեղ չեմ գտնում թիմի հիմնական կազմում: Իհարկե, ավելիին եմ ձգտում: Կատալոնական ակումբում ինձ լավ ընդունեցին, բայց այստեղ ոչ ոք որևէ բան չի երաշխավորում: Ես ձգտում եմ թիվ մեկը դառնալ «Բարսելոնա»-ում», – նշել է տեր Շտեգենը: