«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետն ընթացել է ձայնագրության՝ ֆոնոգրամայի ներքո: Պատճառն այն է, որ այս պահին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Եւ սա արդեն բավարար պատճառ է, որպեսզի անտեսվի ՀՀ մշակույթի նախարարի՝ 2009թ. փետրվարի 18-ի հրամանը, որով արգելվում է ֆոնոգրամայով երգելը, ելույթ ունենալը: Սակայն այդ նույն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի խոսքով՝ դա շատ նորմալ երեւույթ է. «Մենք արտասահման հյուրախաղերի ենք գնում, ֆոնոգրամա ենք տանում, հո օրկեստրը չե՞նք տանում»: Այսպիսով՝ ՀՀ քաղաքացուն այլընտրանք չի մնում, քան ֆոնոգրամայով բալետ «վայելել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ