
«Իսլամական պետության» զինյալները լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են Սիրիայի Համա քաղաքում գլխատում անձին, ով «ՒՊ» ենթադրյալ հայհոյողներից է: Սարսափազդու լուսանկարների շարքում երևում է, թե ինչպես է ձեռնաշղթաներով կապված ու փակ աչքերով տղամարդուն գլխատում դիմակավոր դահիճը:
Լուսանկարներից մեկում զինված մարդկանցով շրջապատված զոհի աչքերը փակված են, և նրան ծնկի են բերել: Ծածկված դեմքով դահիճը մսագործի դանակով կանգնած է նրա գլխավերևում: