Թեժ ծեծկռտուք` կանանց միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու 3/14 շենքի շքամուտքում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու հարեւանուհիներ` Լիլիթ ու Աղավնի, նախ՝ կենցաղային հարցի շուրջ մի լավ լեզվակռիվ են տվել, այնուհետեւ՝ Աղավնին մտել է իր բնակարանը եւ վերադարձել՝ դանակը ձեռքին, եւ դրանով հարվածել հարեւանուհու` Լիլիթի ոտքին:

Այդ ժամանակ էլ վրա է հասել Լիլիթի ամուսինը եւ տեսնելով, որ հարեւանուհին դանակահարել է կնոջը, սկսել է ծեծել նրան: Հետագա արնահեղությունը թույլ չտալու համար հարեւանները ահազանգել են ոստիկաններին:




Լրահոս