
Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին, իր լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումները տեղի կունենան լիագումար նիստի երկրորդ մասում: Եվրոպացի խորհրդարանականները կքննարկեն ապա կքվեարկեն բանաձեւը:
Փաստաթղթում կոչ է արվում ԵՄ անդամ երկրներին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ճանաչել այն, ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»: