ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԻՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, սննկացրել է «Մեծ անիվ» ընկերությանը եւ «տիրացել» դրան: «Օրակարգ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՊԵԿ-ը որոշ ժամանակ առաջ ընկերությունում ստուգումներ է իրականացրել, խոշոր տուգանքներ նշանակել, ինչի պատճառով էլ ընկերությունը սննկացել է: Իսկ երբ ընկերությունը հանվել է վաճառքի, շատ «էժան գներով» այն ձեռք է բերել Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գ. Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում նրան ինչպես է հաջողվել գնել նշված ընկերությունը: «Խնդրում եմ, ինձ մյուս անգամ լուրջ հարցերով դիմե՛ք, ի՞նչ եք ճշտում, իհարկե սխալ են Ձեր տեղեկությունները: Ես ընդհանրապես բիզնես ծրագրերով որեւէ միջամտություն չեմ անում: Պետք է այսքան տարի ճանաչեիք ու իմանայիք: Ես գործ չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ»,-նշեց ՊԵԿ նախագահը:




Լրահոս