Դեռեւս սեպտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Շանթ» հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Երեկ տեղեկացանք, որ օրերս «Շանթ» ՀԸ-ն իր աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարել է, իսկ մեկ ամսվանը՝ դեռ ոչ: Հիշեցնենք, որ աշխատավարձ չստացողների թվում էին հավաքարարները, տեխնիկական անձնակազմը՝ մոնտաժողները, հեռուստասերիալներ նկարահանող խմբի անդամները:
ՎՃԱՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ