
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները քննարկել են Հայաստանին երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ մեկնաբանելով ՇՀԿ անվտանգության խորհրդի անդամ երկրների 10-րդ հանդիպման արդյունքները:
Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայց են ներկայացրել ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
«Մենք քննարկել են Հնդկաստանին, Իրանին ու Պակիստանին կազմակերպության անդամ ընդունելու հայցերի ընդունման ընթացքը, ինչպես նաև Բելառուսին դիտորդի , իսկ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը: Մեր կարծիքը կհասցվի ՇՀԿ ղեկավարին»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Այս պահին ՇՀԿ-ն ունի 6 անդամ: Նրանք են՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Մոնղոլիան եւ Աֆղանստանը դիտորդներ են, իսկ Բելառուսը, Շրի Լանկան եւ Թուրքիան` երկխոսության գործընկերներ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականին ցանկություն էր հայտնել դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ: