ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, դեռ հետախուզման մեջ է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Կարապետ Գուրոյանը, Արտաշես Պողոսյանը, Դավիթ եւ Արմեն Գրիգորյանները հետախուզվում են: Իսկ երկուսը՝ Հարություն Համբարյանը եւ Պատվական Մադոյանը, ձերբակալված են: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ուղեկցվել էր ծեծով ու կրակոցներով:




Լրահոս