ՊԱՐՏԱԴՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին 2012թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը ներառյալ տրամադրվել է չվճարվող արձակուրդ: «Ժողովուրդ»-ը փորձեց Կ. Շահգալդյանից տեղեկանալ, թե ինչով է պայմանավորված նման արձակուրդի պարտադրումը, քանի որ նա վերջերս էր վերադարձել արձակուրդից: «Ձեր ի՞նչ գործն է՝ ես ինչի եմ գնում արձակուրդ: Դա քեզ ինչի՞ ա հետաքրքրում: Անհրաժեշտ է, գնացել եմ, ու դա իմ անձնական հարցն ա,  լրագրողների հետ չեմ քննարկում: Ու հետո, աղջի՛կ ջան, ինձ ոչ մեկն էլ չի ուղարկել արձակուրդ, ես եմ ցանկություն հայտնել: Ինձ հանգստանալ է պետք»,-նշեց մարզպետը: Մեր հարցին, թե երբ կվերադառնա, պատասխանեց. «Դե էսօր են ուղարկել: Եթե հավուր պատշաճի կընդունեք՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան 9 անց 00-ին»: Թե ինչու էր մարզպետն այդպես ագրեսիվ, դժվար չէ ենթադրել. գուցե անվերադարձ արձակուրդ է պարտադրվել:




Լրահոս