ԳՈՐԾՈՒՆՅԱ ԼԵԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհին` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, երեկ խորհրդարանում որոշել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ շփվել լրագրողների նման: Երբ լրագրողները հավաքվել էին Աշոտյանի շուրջբոլորը` նրան հարցեր տալու համար, Պողոսյանը եւս ասաց. «Պարո՛ն նախարար, թո՛ւյլ տվեք` մի քանի հարց էլ ես տամ»: Ասաց ու Աշոտյանի հետ միասին առանձնացավ` զրուցելու: Բայց բոլորի համար էլ պարզ է, որ պատգամավորուհին ոչ թե լրագրողների պես հարց ուներ տալու, այլ «գործ դասավորելու» թեմայով էր շփվում նախարարի հետ:




Լրահոս