
Վերջին օրերին Սիրիայում իրավիճակը կրկին լարված է: Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասում իսլամիստ զինյալների կողմից իրականացվող հրթիռակոծությունների հետևանքով նաև հայեր են տուժել: Սիրիայում բնակվող հայերից շատերը կոչ են արել ՀՀ Կառավարությանը Սիրիայից դուրս բերել հայ դպրոցականներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Armlur.am-ին փոխանցեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդունել և անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար: