ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատրաստվում է օրենսդրական նոր նախաձեռնություն ներկայացնել` ՀՀ-ում միջին թոշակը բարձրացնելու եւ միջին աշխատավարձի հետ կապելու վերաբերյալ: Թե կոնկրետ ինչ է առաջարկվում նախագծում, պատգամավորը գերադասեց չմանրամասնել` խորհուրդ տալով որոշ ժամանակ սպասել, երբ ինքն արդեն դնի շրջանառության մեջ: Ի դեպ, մինչ այս Բագրատյանն առաջարկում էր օրենսդրական փոփոխության միջոցով Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32,5 հազար դրամից հասցնել 72,5 հազար դրամի, սակայն կառավարությունն իր վերջին նիստում բացասական եզրակացություն էր տվել նրա առաջարկին:
ԿՐԿԻ՛Ն ՓՈՐՁԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ