Կառավարությունը որոշել է նյութական աջակցություն ցուցաբերել ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 եւ ավելի տոկոս ստացած կուսակցություններին: Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ նախատեսվում է կառավարության որոշմամբ այս տարվա երկրորդ կիսամյակի համար կուսակցություններին ընդհանուր առմամբ ավելի քան 40 մլն դրամ տրամադրել: Քանի որ բացի խորհրդարանական ուժերից, ընտրություններին մասնակից մյուս կուսակցությունները չէին հավաքել անգամ 3 տոկոս, ուստի գումարը բաշխվելու է միայն ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ: 18,2 մլն դրամ հատկացվելու է ՀՀԿ-ին, 12,4 մլն դրամ՝ ԲՀԿ-ին, 2,9 մլն դրամ՝ Հայ ազգային կոնգրեսին, 2,38 մլն դրամ՝ ԺԿ-ին, 2,34 մլն դրամ՝ ՀՅԴ-ին ու 2,2 մլն դրամ՝ ՕԵԿ-ին:
ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ՓՈՂԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ