
Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը հանելու խնդրանքով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզից մարզպետարան դիմում է ներկայացրել 720 քաղաքացի: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ դիմումները քննարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայություններ:
Վերջիններիս կողմից առայժմ 59 դիմումի պատասխան է տրվել: Արդյունքում բացվել է 21 քաղաքացու` ՌԴ մուտք գործելու արգելքը, իսկ 38 քաղաքացու դիմումներ մերժվել են:
Գեղարքունիքի մարզպետարանում շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը: