Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, որից հետո մեղայականով ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 38-ամյա Սեւակ Մինասյանը՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի որդին: Ըստ լուրերի՝ Սեւակը կենցաղային հարցերի շուրջ Արմավիրում վեճի է բռնվել սրճարան-բենզալցակայանի աշխատակիցների հետ, որի ժամանակ իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել օդ: Նշվում է, որ դատախազի որդին հաճախ է պարտքով վառելիք, խմիչքներ եւ այլ ապրանքներ վերցրել, ու այս անգամ մերժել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն զենքի գործադրմամբ): Դեպքից հետո Ս. Մինասյանը ձերբակալվել է: Չի բացառվում, որ նրա հայրն էլ պաշտոնանկ արվի:
ՈՐԴԻՆ՝ «ԿՐԱԿԵՑ» ՀԱՅՐԸ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ