Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի գործ է քննվում. ըստ մեղադրանքի՝ Արա Կիրակոսյանն ու ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ Արմեն Ալեքսանյանը 2012թ. հունիսի 26-ին խմել են ու ժամը 19:30-ի սահմաններում գնացել Երեւանի Արմենակյան փողոցում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակ: Այնտեղ մոմ վաճառելու հարցի շուրջ մոտ 20 րոպե վիճաբանել են մոմավաճառ Հարություն Ավետիսյանի հետ, հետո բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ հայհոյել, բռնություն գործադրել եւ ձեռքերով, ոտքերով հարվածել Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա առողջությանը թեթեւ վնաս՝ քերծվածքների տեսքով:
Այժմ Արան ու Արմենը կալանավորված են եւ մեղադրվում են խուլիգանության մեջ, քանի որ վերջին «կոպեկը» խմիչքին են տվել ու երեւի մոմ առնելու փող չեն ունեցել, ինչն էլ հավանաբար վեճի առիթ է դարձել: Ինչ վերաբերում է տուժող Հարությունին, ապա հայտնի չէ՝ այս դեպքից հետո նա հրաժարվել է մոմավաճառությունից, թե նույն գործին է, բայց որոշել է հարբածներին մոմը ձրի տալ:
ՄՈՄԱՎԱՃԱՌԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ