
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն լիովին ապաքինվել է վնասվածքից: Նա պատրաստ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր կայանալիք «Մոնակո»-ի դեմ խաղին: Նա կարող է լինել մեկնարկային կազմում. հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Պիռլոն աջ ծնկի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած «Բորուսիա»-ի հետ առաջին խաղում:
Փետրվարի 24-ից մինչ այժմ նա խաղադաշտ դուրս չի եկել: