
Թուրքիայի Մերսին նահանգում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման, փոխանցում է Haber7 հեռուստաալիքը:
Ավելի քան 1000 ցուցարարներ հավաքվել են այն վայրի մոտ, որտեղ կկառուցվի ԱԷԿ-ը:
Համաձայն տեղեկության՝ ցույցերը ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել:
Նշենք, որ ավելի վաղ մի շարք քաղաքական կուսակցություններ ևս հանդես են եկել ընդդեմ ԱԷԿ-ի կառուցման: