
«Չենք կարող մեր ընտրողներին թողնել»:
Կարապետիչը լավատեսության ու համառության համար, անշուշտ, հատուկ մրցանակի է արժանի: ԺԿ ղեկավարը ամեն անգամ համոզվում է, որ ընտրազանգված՝ որպես այդպիսին, չունի, իսկ համակիրների սակավությունն այդպես էլ հնարավորություն չի տալիս օրենսդիրի մանդատ ստանալ: Ավելին, ընդամենը ընտրությունից ընտրություն նրան տրված քվեների քանակին ծանոթանալով՝ պարզ է դառնում, որ ընտրազանգված կոչվածն էլ հետզհետե պակասում է: Այնպես որ, դեռ հարց է, թե արժե արդյոք մի քանի հարյուր քվեի համար վերստին ընտրական խառնաշփոթի մեջ մխրճվել ու վերջում խայտառակվել: