Իրանում որոշվել է երկրի պատմության մեջ առաջին կին դեսպան նշանակել: Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է Մեհր իրանական գործակալությունը, առաջին կին-դեսպան կդառնա Մարզիե Աֆխան, ով այժմ հանդիսանում է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Տեղեկացվում է, որ նա իրանուհիների շարքում առաջինն է, ով 2013 թվականից երկրի արտաքին գերատեսչությունում պաշտոն է զբաղեցրել :
Գործակալությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե որ երկիր կուղարկվի Աֆխան ՝ ներկայացնելու Իրանի Իսլամական Հանրապետությունը և ով կլինի նրա իրավահաջորդը իր ներկայիս պաշտոնում: