
«Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված անդամների վերաբերյալ այսօր Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀԽ կալանավորված անդամները քաղբանտարկյալներ են:
Հայտարարությունում նաև նշվում է.
«Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի և նրանց զինակիցների ձերբակալությունը ՀՀ իշխանությունների հերթական անհամարժեք արձագանքն է Հայաստանն իրավական, ազատ և ինքնիշխան երկիր տեսնելու երազանքին: Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամները քաղկալանավորներ են, ինչպես պարոն Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: Քաղկալանավոր ունեցող ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է երկրի ազատագրումն այն վարչախմբից, որն իր ցածրակարգությամբ վտանգում է նրա լինելությունը»: