
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի ֆավորիտը Մադրիդի «Ռեալ»-ն է: Նման տեսակետ է արտահայտել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն: Նա երկու անգամ Արքայական ակումբի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն:
«Ես հավանում եմ «Ռեալ»-ը և միշտ եմ համարում ֆավորիտ, շատ ուժեղ է նաև «Բավարիա»-ն։ Իսկ ֆուտբոլիստների առումով հստակ է, որ Մեսսին Ռոնալդուից ուժեղ է»,- նշել է Կապելոն: