Վարձակալած տանը զբաղվել է մարմնավաճառությամբ և գումար փոխանցել ծանոթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Երևանի Սունդուկյան փողոցի շենքերից մեկում բնակիչներից մեկն իր վարձակալած բնակարանում զբաղվել է մարմնավաճառությամբ: Բացի այդ, տվյալ բնակչուհին խնդիրներ է ունեցել իր ծանոթների հետ, ում յուրաքանչյուր հաճախորդից ստացված գումարից 5000 դրամ է փոխանցել:

Մասնավորապես` վարձակալած տանն ապրող կինը իր ոսկյա զարդը վաճառելու նպատակով տրամադրել է իր ծանոթին, վերջինս էլ, վաճառելով զարդը, ամբողջ գումարը չի փոխանցել:

Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկություններն` ավելացնելով, որ քաղաքացին Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթը վաճառած մատանու գումարն ամբողջությամբ չի տվել իրեն: Իսկ վերջինս էլ Ոստիկանությունում հայտարարել է, որ իրեն մատանին տված կինը մարմնավաճառությամբ է զբաղվում:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս