ԱՄՆ-ն կրճատում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցմանն ուղղված ֆինանսավորումը. 1in.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ կլինեն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցման ջանքերին ուղղված, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի կրճատումներ, հաղորդում է 1in.am-ը:

Դեսպանի հաղորդմամբ, դա վերաբերում է նաև USAID-ի ծրագրերին: Ռիչարդ Միլսը տեղեկացրել է, որ չնայած նրան` գերակայությունների թվին են պատկանում հաշտեցմանն ուղղված ծրագրերը, բայց այդ ուղղությամբ ծրագրերն ու ֆինանսավորումը ևս կկրճատվեն.«Ֆինանսավորման կրճատումը տարածաշրջանում քաղաքական փոփոխության արդյունք չէ, այլ պայմանավորված է բյուջեի խնդիրներով»:

ԱՄՆ դեսպանի խոսքով, ֆինանսավորման ու ծրագրերի կրճատումը պայմանավորված են մի շարք գլոբալ մարտահրավերների ի հայտ գալով, որոնց թվում են Էբոլա վիրուսը, «Իսլամական պետության» դեմ պայքարը, Ուկրաինայի խնդիրը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս