
«Արարատ»-ի ղեկավարությունն ընդունել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հրաժարականը, այս մասին հայտնում են ակումբի պաշտոնական կայքից:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Սուրեն Չախալյանին` կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել նրան հետագա մարզչական կարիերայի ընթացքում: Նոր մարզչի անունը դեռ հայտնի չէ: