Սեպտեմբերի 28-ին Արմավիրում «Պեպո» ֆիլմով կմեկնարկի «Կինոաշուն-2012»-ը: Ազգային կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոյի հայ մեծանուն վարպետ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով` ի պատիվ Համո Բեկնազարյանի` «Նաիրի» կինոթատրոնում «Անհայտ Բեկնազարովը» խորագրի ներքո կցուցադրվեն վարպետի հայտնի ու անհայտ բոլոր ֆիլմերը: Իսկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով` «Բեկնազարովը եւ ժամանակը» խորագրով: Արդեն ավանդույթ դարձած ազգային կինոտոնի կամ ազգային կինոյի ամսվա շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի վարչական շրջաններում, արվեստի բուհերում, սահմանամերձ բնակավայրերում եւ զորամասերում կցուցադրվեն հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական ֆիլմեր:
«ԿԻՆՈԱՇՈՒՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ