ՀԱՐՑ. Ես շաքարով հիվանդ կին եմ: Մեր տարածքային պոլիկլինիկայից շաքարի համար ստանում եմ «անիմալ» կոչվող դեղը, բայց այս ամիս դեռ չեմ ստացել: Ստիպված եմ գնել այն, բայց միայնակ թոշակառու եմ եւ չեմ կարող 30 հաբ գնել: Խնդրում եմ ասել՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ստանում է այդ դեղը, թե ինչ-որ խնդիրներ կան՝ դեղի հետ կապված:
Սոնյա Եղիազարյան (74 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բավարարում է այդ դեղերի պահանջարկի 30-35 տոկոսը: Այսինքն՝ յուրաքանչյուրին տալիս են իր տարվա պահանջի մեկ երրորդը: Մնացածը նա պետք է գնի: Օրինակ, եթե հիվանդին երեք ամսվա համար 90 դեղահաբ է հասնում, ապա նա պետք է ստանա 30 հաբը, իսկ մնացածը ինքը պետք է ձեռք բերի: Հիմա տիկին Սոնյային տվել են իր հասանելիք դեղերի քանակը, նույնիսկ մի քիչ ավելի, բայց մեր աշխատակիցը կազմակերպում է այդ գործը, եւ տիկին Սոնյային վաղը կհատկացնենք եւս 30 հաբ դեղ:
քարտուղար Անահիտ Հայթայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկալի կլինի, որ մեր երկրում առողջապահությունը ամբողջապես անվճար լինի, ծայրահեղ դեպքում գոնե միայն կենսաթոշակառուների համար, որպեսզի տարեց մարդիկ ստիպված չլինեն տարբեր դռներ թակել՝ իրենց հարցը կարգավորելու համար: