ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ mms ուղարկել ԱՄՆ: Orange ընկերության գրասենյակում ինձ ասացին, որ իրենց այդ ծառայությունը մասնակի է գործում, իսկ ԱՄՆ mms ուղարկելու համար հեռախոսահամարի մեջ պետք է երկու հազար դրամ գումար լինի: Հետո որոշեցի զանգահարել Orange ընկերության սպասարկման կենտրոն 555 հեռախոսահամարով ու եւս մեկ անգամ ճշտել: Այս անգամ ինձ ասացին, որ ծառայությունը գործում է մասնակի, բայց երկու հազար դրամի առկայությունը պարտադիր չէ: Ի վերջո, ուզում եմ իմանալ՝ Orange համարից ԱՄՆ ուղարկվելիք mms-ն ի՞նչ արժե:

Անուշիկ Ասատրյան (28 տարեկան, բանասեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այդ ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն՝ mms կարելի է ուղարկել միայն Orange-ի ցանցի ներսում, եւ տեղական ցանցի մյուս օպերատորների բաժանորդներին: Միջազգային mms ծառայություն այս պահին չկա Orange-ում: Երեւի ինչ-որ թյուրիմացություն է եղել, եւ շփոթել են այլ ծառայության հետ: Մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ ծառայության մասին է խոսքը: Գուցե սխալ են հասկացել հարցը՝ ոչ թե միջազգային mms, այլ միջազգային տեսազանգ ծառայություն: Դա արժե երկու հազար դրամ, այս պահին այդ ծառայությունը գործում է տեստային ռեժիմով եւ ոչ բոլոր երկրներում:

Orange ընկերության հանրային կապերի
պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյան  

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բջջային օպերատորի պարզաբանումը սպառիչ է: Այնուամենայնիվ, ցանկալի է, որ ընկերության սպասարկման ծառայություններն ավելի ուշադիր լինեն հաճախորդների հարցերին պատասխանելիս, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն միեւնույն հարցը ճշտելու համար կրկնակի զանգեր կատարել եւ ի վերջո, հստակ պատասխան չստանալով` դիմել թերթի խմբագրություն:




Լրահոս