Ժողովուրդ. Վարդան Այվազյանը սատարեց Սաակաշիվլուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթն իր առաջնորդողում գրել է. “Մեր հարևան Վրաստանի Հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են աղաղակող խախտումներով և ծեծուջարդով: Բայց, չնայած դրան, Exit-poll-ի վերջնական տվյալներում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցական ցուցակներով առաջատար է “Վրացական երազանք” կոալիցիան, որի առաջնորդը մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է: Այն հավաքել է ընտրաձայների 50%-ը: Իշխող “Սիասնական ազգային շարժումը” ստացել է ձայների 41%-ը: Իսկ մեկ այլ ընդդիմադիր “Քրիստոնեադեմոկրատական շարժում” կուսակցությունը հաղթահարել է նվազագույն 5%+ շեմը: Վրաստանի ԿԸՀ մամլո խոսնակ Էկա Ազարաշվիլին հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 61 տոկոսը: Իսկ վրացական “Իմեդի”, “Ռուսթավի-2″ և իշխանամետ հեռուստաընկերությունների նախնական տվյալներով` Իվանիշվիլու բլոկը առաջատար է 35%-ով, Սահակաշվիլու կուսակցությունը հավաքել 130% քվ”: Մեծամասնական ընտրակարգով հաղթել են Սահակաշվիլու թիմակիցները: Վերջնական արդյունքները ՎՀ ԿԸՀ-ն կհրապարակի երևանյան ժամանակով 03:00-ից հետո: Վրաստանի ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Նորիկ Կարապետյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր ծննդավայրում` Վրաստանի Բորժոմի շրջանում, “հսկայական բիզնեսներ ունի, և երեկ ջիփերով եկել ու ամեն ինչ անում էին, որ Սահակաշվիլու կուսակցությունը հաղթի”:




Լրահոս